Արիես Քեյթրինգ Սերվիսը ստեղծվել է 1996 թվականին: Այն իրականացնում է քեյթրինգ (catering (անգլ.) - սննդի արտագնա սպասարկում) ծառայություն Հայաստանի ողջ տարածքում:
Քեյթրինգը յուրահատուկ "շարժական ռեստորան" է, որը հնարավորություն է տալիս անցկացնել պատվիրված միջոցառումը` նախատեսված վայրում և նշանակված ժամին:
Արիես Քեյթրինգը կազմակերպում է.
- ընդունելություններ / ֆուրշետներ
- սուրճի և ճաշի ընդմիջումներ
- ճաշկերույթներ
- հարսանյաց ֆուրշետներ և այլն.
Արիես Քեյթրինգը, հանդիսանալով այս տեսակի ծառայության հիմնադիրը Հայաստանում և ունենալով շուրջ 14 տարվա փորձ քեյթրինգի հայկական շուկայում, արագ է արձագանքում պատվիրատուների փոփոխվող կարիքներին ու ցանկություններին և մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում գտնում է իր ծառայությունները նրանց պահանջներին համապատասխանեցնելու ամենաօպտիմալ տարբերակը:
Արիես Քեյթրինգ ընկերության ռազմավարության հիմքում ընկած է պրոֆեսիոնալ մակարդակի ծառայության մատուցումը, որի իրական ապացույցը պատվիրատուների տարեցտարի աճող քանակն է: Այսօր Արիես Քեյթրինգը տարեկան կատարում է մոտ 400 պատվեր / միջոցառում և սպասարկում ավելի քան 23 000 անձանց:
Ի սկզբանե Արիես Քեյթրինգի կարևորագույն կորպորատիվ արժեքներից է եղել ազնիվ աշխատանքը պատվիրատուի հետ, որը թույլ է տալիս ստեղծել փոխադարձ վստահության վրա հիմնված երկարատև համագործակցություն:
Արիես Քեյթրինգն իր գործունեությունն իրականացնում է` հավատարիմ մնալով հետևյալ սկզբունքներին`
- Օգտագործել միայն թարմ և որակյալ հումք,
- Կարևոր են բոլոր պատվերները` անկախ նրանց մեծությունից,
- Չկա կարևոր և ոչ կարևոր պատվեր:
Արիես Քեյթրինգի հիմնարար սկզբունքներից է ստեղծել գիտելիքով կառավարվող ընկերություն: Այսօր Քեյթրինգի հայկական շուկայում Արիես Քեյթրինգը միակն է, որ ներդրել է ISO 9001 : 2000 որակի կառավարման համակարգ և մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն :
2007 թ-ին Արիես Քեյթրինգի և Սմարթ Սիսթեմսի սերտ համագործակցության արդյունքում Արիես Քեյթրինգ ընկերությունում ներդրվել է էլեկտրոնային կառավարման համակարգ:
Կազմակերպության ռազմավարական ծրագրով նախատեսված է առաջիկայում ներդնել ISO 22000, որը թույլ կտա ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող սննդի անվտանգության կառավարման ամբողջական համակարգ:
Արիես Քեյթրինգը տարեցտարի ընդլայնվում է: 2006 թ-ին կազմակերպությունը գրանցել է երկրորդ իրավաբանական անձը` “Արիես Լանչ” ՍՊԸ-ն: