english | հայերեն
Մեր մասին Ծառայություններ Գործընկերներ Պատկերասրահ Արիես թիմ Կապ
Ընդունելություններ (ֆուրշետներ)
Սուրճի ընդմիջում
Ճաշի ընդմիջում
Հարսանյաց ֆուրշետ
Ճաշկերույթ (ընթրիք)


Սուրճի ընդմիջումը կամ ինչպես հաճախ ընդունված է ասել` Coffee Break-ը տարածված է հիմնականում գործարարության ոլորտում:

Coffee Break –ի արմատները գալիս են դեռևս 1800-ական թվականներից, երբ Սթոունգթոնում Նորվեգիայից ներգաղթածների կանայք սուրճ էին պատրաստում և մատուցում իրենց տղամարդկանց` առօրյա հոգսերից թեթևանալու և փոքր ինչ հանգստանալու համար: Այսօր ամեն տարի քաղաքը տոնում է Stoungton Coffee Break փառատոնը: Այնուամենայնիվ, Coffee Break տերմինը առաջին անգամ օգտագործվել և հայտնի է դարձել ամերիկյան Pan-American Coffee Bureau գովազդային գործակալության կողմից, որն ասում էր “Give Yourself a Coffee Break and Get What Coffee Gives to You” (թարգմանաբար նշված արտահայտությունը նշանակում է` “Ընդմիջում արա մեկ գավաթ սուրճով և վայելիր այն, ինչ սուրճը կպարգևի քեզ”:)

Սովորաբար սուրճի ընդմիջումը տևում է 10-20 րոպե: Հաճախ սուրճի ընդմիջումներ պատվիրվում են կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների և գործնական խորհրդակցությունների ընթացքում, երբ մտավոր ծանր աշխատանքի ժամանակ մարդիկ կարիք ունեն մի փոքր ընդմիջելու, հանգստանալու և կենտրոնանալու` աշխատանքը շարունակելու համար:

ԱՐԻԵՍ Քեյթրինգը սուրճի ընդմիջման ժամանակ սուրճի / թեյի հետ մեկտեղ առաջարկում է նաև սառը ըմպելիքներ, թխվածքներ, խմորեղեն, միրգ: ԱՐԻԵՍ Քեյթրինգը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին և մատուցում է այնպիսի սուրճի ընդմիջում, որը հարմար է և համապատասխանում է նրա պահանջներին:

ԱՐԻԵՍ Քեյթրինգը Ձեզ է առաջարկում սուրճի ընդմիջման հետևյալ տարբերակները`

Basic Coffee Break 1000 դրամ (1 անձի հաշվով)
Basic Coffee Break
1600 դրամ (1 անձի հաշվով)
Classic Coffee Break          
1950 դրամ (1 անձի հաշվով)
Aries Coffee Break 2800 դրամ (1 անձի հաշվով)
Մեր մասին Ծառայություններ Գործընկերներ Պատկերասրահ Արիես թիմ Կապ

Copyright © 2010 Aries Catering. Developed by Smart Systems LLC