english | հայերեն
Մեր մասին Ծառայություններ Պատվիրատուներ Պատկերասրահ Արիես թիմ Կապ
Ընդունելություններ (ֆուրշետներ)
Սուրճի ընդմիջում
Ճաշի ընդմիջում
Հարսանյաց ֆուրշետ
Ճաշկերույթ (ընթրիք)


Ճաշի ընդմիջումը - lunch break (անգլ.) կամ ինչպես հաճախ անվանում են լանչը /luncheon – lunch (անգլ.)/ կեսօրյա ճաշն է:

Լանչ /lunch/ բառը գործածության մեջ է 1823 թվականից, մինչդեռ բառի արմատները գալիս են դեռևս 1580-ական թվականներից, երբ Օքսֆորդի անգլերեն բառարանում “lunchentach” (անգլ.) բառը ձևակերպվեց որպես “հիմնական կերակուրների ընդունումների միջև ընկած ժամ”:

19-րդ դարում, աշխատող տղամարդիկ օրվա կեսին տուն էին գնում, և նրանց կանայք թեթև “ճաշ” էին մատուցում նրանց: Սակայն, երբ նրանց աշխատավայրը տեղափոխվեց այլ վայր, որը հեռու էր տնից, աշխատողները սկսեցին իրենց հետ ուտելիք տանել` ընդմիջմանը սնվելու համար: Այսպես առաջացավ ճաշի ընդմիջում /lunch break/ հասկացությունը:

Ճաշի ընդմիջման մենյուն տարբերվում է` կախված երկրներից, մշակույթներից, ինչպես նաև անհատական նախընտրություններից:

ԱՐԻԵՍ Քեյթրինգը ճաշի ընդմիջմանն առաջարկում է տաք ուտեստների, խավարտների, աղցանների, սենդվիչների լայն տեսականի, հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ: ԱՐԻԵՍ Քեյթրինգը մատուցում է “բուֆե” տիպի լանչեր, տրամադրում է սննդի տուփեր (lunch boxes), որոնք վերջին ժամանակներս շատ պրակտիկ են դարձել կորպորատիվ շուկայի համար:

ԱՐԻԵՍ Քեյթրինգն առաջարկում է ճաշի ընդմիջման հետևյալ տարբերակները`
Lunch Break with Sandwiches/Ճաշի ընդմիջում` սենդվիչներով          3200 AMD (1 անձի հաշվով)
Classic Buffet Lunch/Դասական Բուֆե լանչ                                      4200 AMD (1 անձի հաշվով)
Classic Lunch Break/Դասական ճաշի ընդմիջում                              5200 AMD (1 անձի հաշվով)
Մեր մասին Ծառայություններ Պատվիրատուներ Պատկերասրահ Արիես թիմ Կապ

Copyright © 2012 Aries Catering. Developed by Smart Systems LLC