english | հայերեն
Մեր մասին Ծառայություններ Պատվիրատուներ Պատկերասրահ Արիես թիմ Կապ
Ընդունելություններ (ֆուրշետներ)
Սուրճի ընդմիջում
Ճաշի ընդմիջում
Հարսանյաց ֆուրշետ
Ճաշկերույթ (ընթրիք)


Հարսանյաց արարողությունն ինքնին բարդ և կարևոր իրադարձություն է: Այն իրականում իրենից ներկայացնում է արարողությունների և հյուրասիրությունների ամբողջություն: Հարսանյաց հյուրասիրությունն իր հերթին բաղկացած է մի շարք հյուրասիրություններից` հարսանյաց հանդիսությանը նախորդող հյուրասիրություններ (հարսի, փեսայի, քավորի տանը), հարսանյաց արարողության ընթացքում հյուրասիրություններ և բուն հարսանիքը:
Հարսանյաց հյուրասիրությունը գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում և մշակույթներում:
Կախված մշակութային առանձնահատկություններից և սովորություններից` դրան տրվում է տարբեր նշանակություն և կարևորություն:

Հայկական մշակույթում ողջ հարսանյաց հանդիսության մեջ թերևս ամենամեծ կարևորությունը տրվում է հյուրասիրությանը:

Այսօր ոչ միայն ողջ աշխարհում, այլև Հայաստանում շատ պրակտիկ է դարձել հարսանյաց արարողությանն նախորդող հյուրասիրությունն (հարսի, փեսայի, քավորի տանը) իրականացնել ֆուրշետի տեսքով, որը նպատակահարմար է ոչ միայն շքեղության առումով, այլև նյութական և ժամանակի խնայողության տեսանկյունից:
2000 թ-ից ԱՐԻԵՍ Քեյթրինգը զբաղվում է հարսանյաց ֆուրշետների կազմակերպմամբ: Այսօր հարսանյաց ֆուրշետները առանձնացված և մասնագիտացված բաժին է կազմակերպությունում: Բացի բուն հարսանյաց ֆուրշետի կազմակերպումից, ԱՐԻԵՍ Քեյթրինգը պատրաստում է նաև ծաղկային կոմպոզիցիաներ և ապահովում է նաև սրահների ձևավորումը:
ԱՐԻԵՍ Քեյթրինգը հարսանյաց ֆուրշետներին առաջարկում է կանապեներ, զամբյուղիկով աղցաններ, քաղցրավենիք, մրգային կոմպոզիցիաներ, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ և այլն:
Մեր մասին Ծառայություններ Պատվիրատուներ Պատկերասրահ Արիես թիմ Կապ

Copyright © 2012 Aries Catering. Developed by Smart Systems LLC