Հասմիկ, կազմակերպության հիմնադիր
…Դժվար է լինել գործարար կին և միաժամանակ մայր: Սակայն ես փորձել եմ համատեղել: Միշտ համարել եմ, որ բիզնեսն իմ առաջնեկն է և ավելին եմ արել և անում նրա համար, քանի որ հենց իրեն պետք է հաղորդեմ շունչ, ոգի: Եվ հետո ես մենակ չեմ, ինձ օգնում է ամուսինս` Ավետիք Ղուկասյանը, որն իմ “բիզնես խորհրդատուն” է: Նա բիզնես կրթությունը ստացել է Ավստրալիայում և ի դեպ հանդիսանում է նաև Էստոնիայի Պատվո հյուպատոս Հայաստանում….
Արման, գործադիր տնօրեն
…Ընկերության աշխատակիցները ընտրվում են զուտ մարդկային հատկանիշների հիման վրա, քանի որ մարդուն կարելի է կրթել մասնագիտորեն, որը որ մենք պարբերաբար կատարում ենք, սակայն մարդկային հատկությունները չեն կարող ներարկել, դրանք լինում են բնածին…
Մարիամ, Մարդկային ռեսուրսների մենեջեր...Հաճելի է աշխատել Արիեսի թիմում. Ինձ համար առաջնային են աշխատակազմի համերաշխությունը և փոխըմբռնումը, որը և առկա է մեր թիմում: Գիտակցում եմ իմ մեծ պարտականությունը Արիեսի համար նոր թիմակիցներ ներգրավելու գործում, քանզի համերաշխության ներքին մթնոլորտը արտացոլվում է աշխատանքում: Կարծում եմ մենք դա ապացուցում ենք մեր որակյալ սպասարկումով...
Մարինա, Մարքեթինգի պատասխանատու...Ուրախ եմ աշխատել հաճելի, խելացի և կրեատիվ մարդկանց հետ: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կատարել իմ սիրած աշխատանքը և լինել այն գեղեցկության և տոնի մի մասնիկ, որը կոչվում է Արիես Քեյթրինգ...
Արմեն, շեֆ խոհարար
…Ինձ շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնց հետ հեշտ է աշխատել: Իսկ երբ գոհացնում ես նույնիսկ ամենաբծախնդիր պատվիրատուի պահանջները, հաճելի է լսել նրանից շնորհակալության խոսքեր…..
Տաթև, պատվերների պատասխանատու...Չափազանց հաճելի է աշխատել մի վայրում, որտեղ պլանավորում, մշակում և իրականացնում ես այլ մարդկանց կյանքի նշանակալից և հուզումնալից միջոցառումները...
Լիլիթ, ձևավորման պատասխանատու
…Ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ շատ եմ գնահատում գեղեցիկը, իսկ այստեղ ես անընդհատ շրջապատված եմ լինում այդ գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ: Ինձ այս մթնոլորտը տալիս է ստեղծագործելու նորանոր գաղափարներ և ուժ` դրանք իրականացնելու համար…
Սուրեն, ճաշարանի մենեջեր
…Ադմինիստրացիայի հետ շատ հաճելի է աշխատել, քանի որ անաչառորեն գնահատվում է քո աշխատանքը, միշտ կրթվում ես, միշտ նորություններ ես իմանում հյուրասիրության բիզնեսից: Թիմային աշխատանքը, որ տարվում է Արիես Քեյթրինգում ստիպում է քեզ, որ դու փոխվես էությամբ և աշխարհայացքով…..
Լևոն, Ճաշարանի մենեջեր...Արիեսի ղեկավարությունը միշտ շատ մեծ ջանքեր է թափում իր աշխատակիցներին սովորեցնելու և կրթելու համար, տալիս է անփոխարինելի փորձ: Դա փոխշահավետ համագործակցություն է և ընկերության, և աշխատակիցների համար: Հաճելի է գիտակցել, որ հանդիսանում ես Արիես Թիմի մասնիկ և ստանում ես հնարավորություն հասկանալ բիզնեսի կանոնները: Արիեսը դնում է իր առջև շատ նպատակներ և միշտ ձգտում է հասնել դրանց...



